Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Արմենպրես»ի հաղորդմամբ` Լավրովը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ Լավրովը շրջայց կատարեց թանգարան ինքտիտուտում` պատվո հյուրերի հուշամատյանում թողնելով հետևյակ գրառումը. «Շնորհակություն բոլորին, ովքեր պահում են այդ հիշողությունը և անում ամեն ինչ, որ հայ ժողովրդի ողբերգությունը երբեք չմոռացվի: Իսկ մենք պետք է այնպես անենք, որ նման բան ոչ մի տեղ չկրկնվի»:
Լավրովը Ծիծեռնակաբերդի հիշատակի ծառուղում ջրեց 2007թ. իր տնկած եղևնին: ՌԴ ԱԳ նախարարի այցը լուսաբանում են մեծ թվով ռուսական լրատվամիջոցներ: Ռուսաստանի Պետական դուման 1995թ. ապրիլի 14-ին հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության դատապարտման մասին:
«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման, հենվելով անհերքելի պատմական փաստերի վրա, որոնք վկայում են Արևմտահայաստանի տարածքում 1915-1922թթ. հայերի բնաջնջման մասին, հետևելով ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿի ընդունած Հռչակագրի միջազգային ոգուն ու տառին, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վաղեմության ժամկետի մասին 1968թ. նոյեմբերի 26-ի միջազգագրին, ձգտելով վերածնել ռուսական պետության մարդասիրական ավանդութները, հիշեցնելով, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական մեծ տերությունները դեռ 1915թ. հայ ժողովրդի հանդեպ թուրքական կայսրության գործողությունները որակել են որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություն», նշելով, որ իր պատմական հայրենիքում եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը կատարվել է Ռուսաստանի քայքայման համար պայմաններ ստեղծելու նպատակով, դատապարտում է 1915-1922թթ. հայերի բնաջնջման կազմակերպիչներին,իր կարեկցանքն է հայտնում հայ ժողովրդին և ապրիլի 24ը համարում ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,նշված է հայտարարության մեջ: