Հայ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին որպես առաջնագիծ մեկնած դիպուկահար ներկայացնելուց հետո ադրբեջանական կայքերը շարունակում են սուտ տեղեկատվություն տարածել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական baku.ws կայքի աչքին միայն հայ դիպուկահարներ են երևում. այս անգամ այդ կայքը որպես դիպուկահար է ներկայացրել «Զինվոր» հասարակական կազմակերպությունների միավորման խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին: Ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, թե Մարգարիտա Խաչատրյանը առաջնագիծ է գնացել զինվորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով: «Հայ զինվորները շատ ուրախացել են նոր դիպուկահարի գալու կապակցությամբ` հույս ունենալով, որ նա կօգնի ադրբեջանցի զինծառայողների դեմ պայքարում»,- գրում է baku.wsը:
Ադրբեջանական կայքերի աչքին միայն հայ դիպուկահարներ են երևում. այս անգամ «թիրախը» Մարգարիտա Խաչատրյանն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ