ՀՀԿ-ական պատգամավորն ավտոմեքենա է նվեր ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանն անցած տարվա ընթացքում ձեռք է բերել14.4 մլն դրամ արժողությամբ «Mercedes-Benz G500» մակնիշի ավտոմեքենա: Պատգամավորի փոխառության գումարը տարեվերջին կազմել է 2 մլն դրամ: Սակայն նա ոչ մի դրամական միջոց չի հայտարարագրել: Հարությունյանը մի քանի եկամուտ է հայտարարագրել՝ պատգամավորական աշխատավարձը՝ 588 հզ. դրամ, եւ 46 հզ. դրամ կենսաթոշակ:

Նա հայտարարագրել է նաեւ փոխառություն՝ պարտքով տրված գումարի տոկոսավճարի տեսքով ստացված եկամուտ, որը կազմել է 281 հզ. դրամ: Ի դեպ, նոր գնված ավտոմեքենան նա հայտարարագրել է որպես նվիրատվություն: Թանկարժեք գույք ձեռք բերելու հարցում պատգամավորին չի զիջում նաեւ նրա կինը՝ Հասմիկ Ադամյանը, որն անցած տարվա ընթացքում ձեռք է բերել 24 մլն դրամ արժողությամբ անհատական բնակելի տուն:

Տիկին Ադամյանն ամսական ստանալով 36 հզ. դրամ կենսաթոշակ՝ իբրեւ «այլ եկամուտ» հայտարարագրել է 32 մլն դրամ: Իսկ տունն էլ հայտարարագրել է իբրեւ նվեր: Ի տարբերություն ամուսնու, տնային տնտեսուհի Հասմիկ Ադամյանը հայտարարագրել է 30 մլն դրամ եւ 20 հզ. դոլար դրամական միջոց:




Լրահոս