Ապրիլի 28-ը՝ Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը  (International Labour Organization, ILO, հայերեն՝ ԱՄԿ) ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր է  հայտարարել (World Day for Safety and Health at Work)՝ աշխարհի հանրության ուշադրությունը խնդրի լայնածավալության վրա հրավիրելու նպատակով, ինչպես նաև ցույց տալու, թե աշխատանքի անվտանգության մշակույթի ստեղծումն ու զարգացումը ինչպես կարող է ազդել աշխատավայրերում տարեկան մահացությունների թիվը նվազեցնելու վրա: Առաջին անգամ այս օրը նշվել է 2003թ.:

Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրը նշելու գաղափարը Զոհված աշխատողների հիշատակին նվիրված օրվանից  է ծագել, որն առաջին անգամ նշվել է 1989թ. ամերիկացի և կանադացի աշխատավորների կողմից՝ աշխատավայրում տուժած կամ զոհված աշխատողների հիշատակի պատվին:

Այսօր ավելի քան հարյուր երկրներում մի շարք միջոցառումներ են իրականացվում, որոնք ուղղված են հասարակության ուշադրությունը աշխատանքի անվտանգության չլուծված խնդիրների վրա սևեռելուն: Դրանք, որպես կանոն, տեղական իշխանությունների, պրոֆմիությունների, աշխատանքի անվտանգության բնագավառի մասնագետների ուժերով են կազմակերպվում:




Լրահոս