Անգլիայի Պրեմիեր լիգան «Լեսթեր»-ի հարձակվող Ջեյմի Վարդիին ճանաչել է Անգլիայի ընթացիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
29-ամյա խաղացողը ավելի վաղ լավագույնն էր ճանաչվել բրիտանացի լրագրողների վարկածով: Բացի այդ, Վարդին 2-րդ տեղն է զբաղեցրել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի քվեարկության արդյունքում, որում զիջել է միայն իր թիմակից Ռիյադ Մահրեզին: