Ադրբեջանցի ակտիվիստների ձերբակալությունից հետո Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «24 քաղբանտարկյալների և կրոնական բանտարկյալների ազատ արձակումից հետո Ադրբեջանի իշխանությունները, հավանաբար, ձգտում են լրացնել բաց բանտախցիկները ազատության նոր պաշտպաններով», գրում է «Էխո Կավկազա»-ն:
«Ժողովրդավարական երկրները պետք է պահանջեն, որպեսզի Ադրբեջանը հարգի ազատության հիմքերն ու թույլ տա քաղաքացիական հանրությանն իրականացնել իր գործունեությունը»,-հայտարարել է կազմակերպության փոխնախագահ Ռոբերտ Գերմանը:
Ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիյասադին Իբրահիմովը ձերբակալվել էին մայիսի 10-ին: Ձերբակալության պատճառը Հեյդար Ալիևի արձանի պղծումն է, նրանց 12 տարվա ազատազրկում է սպառնում: