Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Նիկարագուայում «ԳԼՈՆԱՍՍ» համակարգեր կտեղակայվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռեկցիայի և մոնիթորինգի կայանների «ԳԼՈՆԱՍՍ» ազդանշանային համակարգեր կտեղակայվեն Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Նիկարագուայում: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողների հետ զրույցում ասել է «Ռոսկոսմոսի» ղեկավարի տեղակալ Սերգեյ Սավելևը:

«Պլանավորում ենք «ԳԼՈՆԱՍՍ» համակարգեր տեղակայել Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Նիկարագուայում: Խոսքը մոնիթորինգային կայանների մասին է»,- ասել է նա:

Սավելևի խոսքով՝ Հայաստանում և Բելառուսում կտեղակայվեն 2016թ., իսկ մյուս կայանների շինարարության ժամկետների մասին դեռևս բանակցություններ են ընթանում:




Լրահոս