Թուրքական Ստամբուլ քաղաքի ավտոբուսի կանգառում պայթյուն է որոտացել, փոխանցում է CNN Turk-ը: Նախնական տվյալների համաձայն՝ կա 11 զոհ, 36 վիրավոր:
Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ թիրախում ոստիկանական ավտոբուսն է եղել:
Թուրքական NTV հեռուստաալիքը հայտնում է, որ պայթյունը որոտացել է մեքենայի ընթացքի ժամանակ, դրանից հետո կրակոցներ են հնչել:
Ստամբուլում վերջին շրջանում ահաբեկչությունները կտրուկ աճել են: Վերջին նման դեպքը տեղի է ունեցել մայիսի կեսին, երբ ռումբը պայթել է էստակադայի տակ: Դրանից առաջ քաղաքում ականապատ մեքենա է պայթել, որի արդյունքում զինծառայողներ են տուժել: