Ռուսաստանն ամբողջությամբ իրականացրել է Ադրբեջանին Т-90С տանկերի մատակարարման հարցով պարտավորությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է «Ուրալվագոնզավոդ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Օլեգ Սիենկոն:
«Ամբողջությամբ իրականացրել ենք, մատակարարումներն ավարտված են»,-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ասել է Սիենկոն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ 2016թ. պետք է ավարտին հասցվի Ադրբեջանին ռուսական ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումը:
Ռուսաստանն ու Ադրբեջանը զինտեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարման մասին համաձայնության են եկել 2010թ.: «Ռոսօբորոնէքսպորտ»-ում հայտնել են, որ պայմանագրերի այդ փաթեթը պլանավորվում է իրականացնել 2017թ.: Փորձագետներն այդ համաձայնագրերի արժեքը գնահատում են մինչև միլիարդ դոլար: