Դեսպան Վարդանյանի հանդիպումը Ֆիլիպինների բարձրաստիճան պաշտոնյայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 16­ին Ֆիլիպիններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում համատեղության կարգով Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպել է Ֆիլիպինների Առողջապահության դեպարտամենտի քարտուղարի առողջապահության քաղաքականության և համակարգերի գծով տեղակալ դոկտոր Լիլիբեթ Դեվիդի հետ: Զրուցակիցները քննարկել են ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր և փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին առավել ակտիվացնելու շփումները համապատասխան գերատեսչությունների միջև:

Դեսպանն անդրադարձել է Հայաստանում առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին, մասնավորապես, կրթության և մասնագետների վերապատրաստմանը, ինչպես նաև ներկայացրել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները, դինամիկ զարգացող բժշկական զբոսաշրջության ոլորտը: Առողջապահության քարտուղարի տեղակալը Ֆիլիպինների առողջապահության ոլորտում նախաձեռնված բարեփոխումների համատեքստում ընդգծել է, որ երկիրը զգալի արդյունքների է արձանագրել ինստիտուցիոնալ կառավարման, հետվիրաբուժական և քույրական գործի որակյալ մասնագետների պատրաստման բնագավառներում:




Լրահոս