Կառավարությունն արտոնություն տվեց Սուրիկ Խաչատրյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօր որոշեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Խաչատրյան եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգել: Կառավարության որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Հավելենք, որ ՀԺ-ի տեղեկություններով, այս ընկերությունը պատկանում է  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նա եղբորը՝ Սասուն Խաչատրյանին:  «Խաչատրյան եղբայրներ» ընկերությունը Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում պետք է կառուցի 4 մգվտ հզորությամբ փոքր հիդրոէներգոկասկադ:




Լրահոս