Տավուշում ժամկետային զինծառայող է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ:

2016 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան հանգամանքները, շարժառիթները  պարզելու ուղղությամբ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արսեն Մխիթարյանը Արմավիրի բնակիչ է: Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին Արսեն Մխիթարյանի դին Արմավիր են տանում: Այսօր տեղի կունենա մահացած զինվորի հոգեհանգստի արարողությունը: Ռուբեն Խլղաթյանն այլ հարցեր շուրջ չմանրամասնեց նշելով, որ դեռևս ոչինչ չի կարող ասել դեպքի հետ կապված:




Լրահոս