Հնդկաստանում “Ֆայլին” ցիկլոնի վտանգի պատճառով տարհանված բնակիչների քանակն արդեն հասել է 1 միլիոնի: Տեղական իշխանությունների տվյալներով՝ Օրիսա նահանգում իրենց տները լքել են 860 հազար մարդ, իսկ ավելի քան 100 հազարը տարհանվել է Անդրա Փարադեշ նահանգից: Սա երկրի պատմության մեջ ամենամասշտաբային տարհանումն է: Վերջին անգամ նման ծավալների հասնող տարհանում Հնդկաստանում տեղի էր ունեցել 1990-ին:
Հնդկաստանում տարհանվել է մեկ միլիոն մարդ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ