Մարկան գրում է, որ Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը, ամենայն հավանականությամբ, կլքի թիմը:
«Բարսելոնան» պատրաստ է կիսապաշտպանից բաժանվել մեկ տարի առաջ «Ատլետիկոյին» վճարված գումարի 2/3 մասը ստանալու դեպքում: Այն ժամանակ կատալոնացիները վճարել էին 34 միլիոն եվրո, իսկ ևս 7 միլիոնը նախատեսված էին հնարավոր բոնուսների տեսքով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան», «Արսենալը» և «Ֆեներբախչեն»: