Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդյունքները տհաճ անակնկալների չեն հանգեցնի: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կարևորն այն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ ավարտ ունենա: Անհրաժեշտ է, որպեսզի բոլոր թիմերն ընդհանուր արդյունքի համար խաղան՝ բացառելով նոր արյունահեղության և նոր զոհերի հնարավորությունը»,-ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ եթե ԼՂ հարցով բանակցային գործընթացը տարվեր հակամարտության միայն մեկ կողմի հետ, ապա այն կարող էր վտանգավոր լինել, սակայն «երկու կողմերից թե՛ ղեկավարությունը, թե՛ փորձագիտական խումբը տեղյակ են, թե ինչ է կատարվում, և ոչ մի անակնկալ չի կարող լինել»: