Սերժ Սարգսյանը կամ կկատարի Պուտինի հետ ձեռք բերված համաձայնությունները կամ հրաժարական կտա. Ալեքսանդր Գուսև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 10-ին, Մոսկվա կմեկնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդ հանդիպումներն, անկասկած, կապ ունեն միմյանց հետ, քանի որ դրանց ընթացքում քննարկվելու են մի կողմից Ռուսաստանի և Հայաստանի, մյուս կողմից՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապ ունեցող հարցեր»,-Rusarminfo-ի հետ զրույցում ասել է փորձագետների միջազգային միության նախագահ Ալեքսանդր Գուսևը:

Նրա խոսքով՝ այդ բոլոր հանդիպումների ժամանակ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը:

Փորձագետների կարծիքով՝ Սերժ Սարգսյանը բարդ դրության մեջ է հայտնվել Երևանում ոստիկանական բաժանմունքի գրավումից հետո, երբ զինված խմբավորումը պահանջել է խոստանալ, որ նա հողեր չի հանձնի Ադրբեջանին:

«Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը ԼՂ հարցով համաձայնությունների են հասել: Այդ իսկ պատճառով Սարգսյանը երկու ճանապարհ ունի. կամ պետք է կատարի այդ համաձայնությունները կամ հրաժարական տա»,-նշել է փորձագետը:

Գուսևի խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշումը հստակ է: «Նրանք գիտեն, որ Լեռնային Ղարաբաղը բուն հայկական տարածք է: Վլադիմիր Պուտինն այդ քաղաքականության կողմնակիցն է և կօգնի դաշնակից Հայաստանին «հավաքել» այդ հողերը»,-հավելել է փորձագետը:




Լրահոս