«Հայաստանը մշտապես կատարելագործում է ներքին օրենսդրությունը ատոմային անվտանգության ոլորտում»:
Եվ ի՞նչ հարց է լուծվում այդ ներքին օրենսդրության կարգավորմամբ: Ինչպես եւ մնացած ոլորտներում, այս ոլորտում նույնպես Սերժ Սարգսյանի մոտեցումներն ու գործունեությունն անարդյունավետ են: Որքան էլ կատարելագործի ներքին օրենսդրությունը, արդյունք չի երեւա, քանի որ դրա համար նախ պետք է անվտանգության համակարգը նորմալ գործի, որպեսզի հանրապետության կեսը կրկին չհոսանքազրկվի, եւ մարդիկ չմնան վերելակների մեջ կամ մետրոյի գնացքի մութ վագոններում: Կարծում ենք, որ առարկայական խնդիրների կարգավորում ենթադրող օրենքները պետք է ոչ միայն կատարելագործվեն, այլեւ գործեն: