Ռուսաստանը կարող է խզել Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը դիտարկում է Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հնարավորությունը Ղրիմում օգոստոսի 7-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո, գրում է «Իզվեստիա»-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ Մոսկվայի պատասխանը կարող է լինել ռուսական դիվանագիտական ներակայացուցչության փակումն ու դեսպանատան դիվանագիտական կազմի հետ կանչումը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն անպատասխան չի թողնի Ղրիմում տեղի ունեցածը: Նա Ուկրաինայի իշխանություններին մեղադրեց ահաբեկչական գործողությունների անցնելու մեջ՝ խաղաղ ճանապարհով կոնֆլիկտները լուծելու փոխարեն: Մոսկվան դիտարկում է դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը: Սակայն վերջին խոսքը կլինի պետության ղեկավարինը, ով որոշում կընդունի հավաքված տվյալները ուսումնասիրելուց հետո»,-«Իզվեստիա»-ին հայտնել են ռուսական արտաքին քաղաքականության շրջանակներում:

Օգոստոսի 7-ին Ղրիմում դիվերսիոն ներթափանցման փորձ էր կանխվել: Ուկրաինայի նախագահը նախօրեին հանձնարարել էր մարտական պատրաստվածության բերել բանակը Ղրիմի հետ սահմանին:




Լրահոս