Թարմացվում է Երեվանի բազմաբնակարանների արտաքին տեսքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի համաչափ զարգացման սկզբունքով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով բարձրահարկ պանելային շենքերի արտաքին տեսքը թարմացվում է։ Շենքերի արտաքին տեսքն արդիականացվում է ճակատային մասերի գունաներկման ծրագրով, որն իրականացվում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16 թաղամասի 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, ինչպես նաեւ Ավան վարչական շրջանի Աճառյան 44 շենքերի երեսպատումը եւս  դեկորատիվ գունազարդվել է։
Հիշեցնենք, որ առաջին շենքերը, որոնց արտաքին պատերին ծրագրի փորձնական փուլում յուրօրինակ գունային դեկորատիվ ձեւավորում էր կատարվել, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 165 եւ 167, Իսակովի 46 շենքերն էին։




Լրահոս