ՀԺ. Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում առեվտրահասարակական գոտի է գործելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հյուսիսային պողոտայի՝ օրերս մեկնարկած վերանորոգումից հետո նոր ստորգետնյա հատվածում առևտրահասարակական գոտի է գործելու։ Այս մասին վկայող պաստառ է փակցված պողոտայի այն մասում, որտեղ արդեն շինարարություն է ընթանում։ Հոկտեմբերին Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը մեզ հայտնել է, որ Հյուսիսային պողոտայի վերանորոգման համալիր ծրագիրը կֆինանսավորի “Տաշիր գրուպ” ընկերությունը։ Իսկ ավելի վաղ՝ մայիսի 4-ին, մեր թերթը գրել է այն մասին, որ պողոտայի ստորգետնյա ավտոկայանատեղիներում թիվ 8 և 10 շենքերի տակ, “Տաշիր գրուպ”-ը “բուտիկներ” է կառուցելու։ 
Հիմա պարզ է դառնում, թե ինչպես է ստացվել, որ գործարար Սամվել Կարապետյանի ընկերությունը հանձն է առել ֆինանսավորել Հյուսիսային պողոտայի վերանորոգման ծրագիրը։ Նշենք, որ Հյուսիսային պողոտա 8 և 10 շենքերի բնակիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնել այս նախագծին՝ մատնանշելով դրա հետ կապված մի շարք գործոններ ու ռիսկեր։
 
Մանրամասներն՝ այսօրվա համարում




Լրահոս