ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ 2013-ը մտնելու է ամենաշոգ տարիների տասնյակի մեջ՝ այն պահից սկսած, երբ 1850-ին սկսվեցին պարբերաբար իրականացվել դիտարկումներ: Այս մասին հայտնել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը: Վերջինիս ղեկավար Միշել Ժարոն հայտարարել է, որ դա վկայում է գլոբալ տաքացման մասին, որի ազդեցությունը ցամաքի ու ջրի վրա արդեն իսկ ակնհայտ է՝ երաշտների, ջրհեղեղների, տեղումների չափազանց առատության տեսքով: Նա հավելել է, որ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը հասել է ռեկորդային նոր բարձրության, ինչը հանգեցնում է աղետների աճին:
2013-ն ընդգրկվելու է ամենաշոգ տարիների տասնյակում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ