Ոստիկանության աշխատակիցը պաշտոնեական կեղծիք է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության աշխատակից Է. Մ.-ի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. հոկտեմբերի 9-ին Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործն այն դեպքի առթիվ, որ 2013թ. հուլիսի 4-ին Երեւան քաղաքի փոստային բաժանմունքում Գ. Չ.-ն հավաքված մարդկանց միջից դուրս գալու ժամանակ հրել եւ գետնին է գցել Լ. Կ.-ին, որի հետեւանքով վերջինս կոնքազդրի կոտրվածքի ձեւով ստացել է միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերը նշված դեպքի կապակցությամբ 2013թ. հուլիսի 4-ին ՀՀ ոստիկանության ավագ լեյտենանտ Է. Մ.-ի կողմից նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում վերջինս կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող բացատրություն վերցնելու մասին կեղծ արձանագրություն այն մասին, թե իբր տուժողն իր բացատրությունում հայտնել է, որ վնասվածքը ստացել է իր իսկ վայր ընկնելու արդյունքում:
Բացի այդ, Լ. Կ.-ի կողմից վայր ընկնելու արդյունքում վնասվածք ստանալու հանգա-մանքը հաստատելու նպատակով կազմել է մտացածին անձից` Ա. Հ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրություն, որում կեղծ տեղեկություններ է մտցրել, թե, իբր, վերջինս հանդիսանում է տուժողի դուստրը եւ հաստատում է մոր կողմից մարմնական վնասվածքները վայր ընկնելու հետեւանքով ստանալու հանգամանքը: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս