ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին Հայաստանում չկալանավորվեց. նա ազատության մեջ է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որոշվեց ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին չկալանավորել:

Նա դեռևս չի կարողանա Հայաստանից դուրս գալ, սակայն նրա վրայից մեղադրանքները հանվել են: Լրագրողների հետ զրույցում նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը նշեց, որ սա դատարանի կողմից ամենաճիշտ որոշումն էր: Նշենք, որ դատավորը Մնացական Մարտիրոսյանն է: Վերջինս դատախազության միջնորդությունը՝ Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ մերժեց: Ըստ դատարանի` միջնորդությունն անհիմն է: Միրոնովը 40 օր կմնա Հայաստանում, որից հետո կտեղափոխվի Ռուսաստան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Հայաստանի իրավապահ մարմինները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին: Նա Երևան էր եկել Մոսկվայից` կնոջ հետ: Նրա ձերբակալման հարցն Ինտերպոլի միջոցով եկել էր ԱՄՆ-ից:

Ըստ երևույթին` տեխնիկական խնդիրներ են եղել: Բանն այն է, որ հայկական կողմը կալանքի որոշում կայացնելու համար պետք է բավարար ապացույցներ ունենա, դրանք, կարծես, բացակայում են:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս