Քանի դպրոց այլեւս իր դռները չի բացի աշակերտ չունենալու պատճառով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ուսումնական հաստատություններն այսօր վերստին կբացեն դռները իրենց սաների առջեւ: Մոտ 40 հազար երեխա այսօր առաջին անգամ դպրոց կհաճախի Հայաստանում: Իսկ թե քանի դպրոց այլեւս իր դռները չի բացի աշակերտ չունենալու պատճառով, քանի գյուղ գեթ մեկ առաջին դասարանցի չի ունենա, այս մասին պաշտոնական մարմինները համեստորեն լռում են: Ճիշտ էլ անում են: Նրանք բոլորը ընդհանուր համակարգի մասն են կազմում, որի գործունեության արդյունքում էլ Հայաստանում մեկը մյուսի ետեւից դպրոցները փակվում են:

Այդպիսի համայնքներից է ՀՀ Վայոց ձորի մարզի Փոռ համայնքը, որի դպրոցը փակվել է առաջին դասարանի աշակերտ չունենալու պատճառով: Մնացած աշակերտներն էլ հաճախելու են հարեւան գյուղի դպրոց: Սյունիքի մարզի Շրվենանց համայնքում եւս դպրոցը փակվել է, մինչդեռ տարիներ առաջ այս համայնքը 400 աշակերտ է ունեցել: Արմավիրի մարզի Կողբավան համայնքը մի քանի տարի է, ինչ դպրոց չունի: Շիրակի մարզի Լեռնագյուղն էլ 14 տարի է՝ ո՛չ աշակերտ ունի, ո՛չ դպրոց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս