Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց հետո կառավարության աշխատակազմում արդեն իսկ բավականին փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչպիսին էր կառավարության աշխատակազմը Հովիկ Աբրահամյանի օրոք և, թե ինչպիսին է այժմ:
Տարբերություններն ակնհայտ են: Այժմ Կարապետյանն ունի մեկ գլխավոր խորհրդական, իսկ խորհրդականների թիվն էլ չորսից դարձել է մեկ: Նույնն են մնացել միայն հասարակական հիմունքներով աշխատող խորհրդականները: Հավելենք, որ աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը ևս ազատվել է աշխատանքից: