Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթանակ տարավ նախագահական մրցավազքում: Սա բավականին անսպասելի հաղթանակ էր շատերի համար:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ, ով երեկ մեզ հետ զրույցում կրկին անդրադարձել էր ընտրության արդյունքներին` ասելով, որ վիճակը, որն այսօր առկա է ԱՄՆ նահանգներում և վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքներով Հիլարի Քլինթոնի հաղթանակի հավանականությունն ավելի մեծ է, բայց ընտրողը քաղաքացիներն են, և նրանք են արդյունքների որոշողը:
Քաղաքացիներն իրենց ընտրությունն արեցին, և թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Թրամփի նշանակումը հայության համար, ըստ քաղաքագետի, դեռևս վաղ է ասել. «Առայժմ պետք է սպասել, որպեսզի նա ներկայացնի իր ծրագրերն արտաքին քաղաքականության հետ կապված և արդյոք հարավային կովկասի խնդիրները կհայտնվե՞ն այնտեղ և ինչպիսի՞ն են նրա մոտեցումները կարգավորումների մասով:
Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում որոշումները կապված են ոչ միայն անձանցով, այլ նաև իսնտիտուցիոնալ և ազգային համաձայնեցումներով»:
Լիլիթ Շաբոյան