ՀՀ վարչապետի 2016թ. մարտի 15-ի «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների ՔՊ վիճակի համալիր գնահատման 2016 թվականի պլանը հաստատելու մասին» որոշման հավելվածի համաձայն, նոյեմբերի 14-18-ը ՀՀ ԱԻՆ-ի և հանրապետական ՔՊ ծառայությունների ներկայացուցիչների կողմից կիրականացվի ՔՊ վիճակի գնահատում ՔՊ ծառայություններում, մայրաքաղաքի վարչական շրջաններում և կազմակերպություններում: Շտաբային ուսումնավարժությունն անցկացվում է ի կատարումն Երևանի քաղաքապետի 2015թ. դեկտեմբերի 15-ի «Երևան քաղաքի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2016 թվականի հիմնական միջոցառումները կազմակերպելու մասին» համապատասխան որոշման հավելվածի:
Վաղ առավոտյան հայտարարված հատուկ ազդանշանով նախ քաղաքապետարանում հրավիրվել է նիստ, որի ընթացքում զեկուցվել է ձեռնարկված միջոցառումների մասին, հստակեցվել են համապատասխան ստորաբաժանումների խնդիրներն ու անելիքները: Նիստը վարել են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և ՀՀ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ, փրկարարության ծառայության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: Շտաբային ուսումնավարժությանը մասնակցել են Երևանի ՔՊ ծառայությունները և տարհանման հանձնաժողովը, ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձին վարչությունների պետեր, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները: