Այսօր Երևանի թիվ 198 ավագ դպրոցում Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի և Եվրոպական միության հետ համատեղ տեղի ունեցավ «Առաջին անգամ ընտրողների» ուղեցույցի կայքի շնորհանդեսը, որին ներկա էին ՔԴԵԴ տնօրեն Արմեն Զաքարյանը և ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՔԴԵԴ-ին այս համատեղ ծրագրի համար: Նրա խոսքով, կարևոր է այն երիտասարդների պատրաստումը, ովքեր առաջին անգամ ընտրող կդառնան:
Մանրամասները՝ տեսանյութում: