Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:
Շնորհավորելով Վյաչեսլավ Վոլոդինին, Աժ փոխնախագահը հույս է հայտնել, որ նրա ղեկավարության տարիներին հայ ռուսական միջխորհրդարանական հարաբերությունները նոր զարգացում կարձանագրեն: Կողմերը կարևորել են հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը, որին նոր որակ հաղորդեց Հայասատանի անդամակցումն Եվրասիական տնտեսական միությանը: Անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին, Աժ փոխնախագահը նշել է միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին:
Է. Շարմազանովը մասնավորապես նշել է.
‹‹Մենք կարևորում ենք խաղաղության ու կայունության պահմանումը մեր տարաշածրջանում: Չնայած Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, Ադրբեջանն անտեսում է դրանք, իր ապակառուցողական և հակահայկական գործողություններով շարունակում է սրել իրավիճակը շփման գծում: Դա անթույլատրելի է: Բոլորը պետք է հասկանան , որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և ոչինչ չի կարող ստիպել Արցախի ժողովրդին հետ կանգնել անկախ ու ազատ հայրենքեում ապրելու ձգտումից:››