Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն այսօր կայացած նիստում բավարարել է «Արցախգազ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը, որի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից Արցախում գործելու են բնական գազի նոր սակագներ:
Հանձնաժողովի կողմից հաստատված նոր սակագնի համաձայն` ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը գործող 146.7 ՀՀ դրամի փոխարեն կազմելու է 139 ՀՀ դրամ՝ սպառված յուրաքանչյուր 1 խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն):
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց՝ ցանկացած նմանատիպ քայլ՝ հարկերի նվազեցման, ժողովրդի ֆինանսական բեռնաթափման համար իրենք ողջունում են. «Ցանկացած հարց մենք ողջունում ենք և գազի գնի նվազումը, իհարկե շատ ողջունելի քայլ է կառավարության կողմից»:
Նրա կարծիքով՝ կառավարությունը Կարեն Կարապեյանի գլխավորությամբ, ինչպես խոստացել է, աշխարհը շուռ տալ դրական, գեղեցիկ քայլերով՝ այդպես էլ անում է: Ի նպաստ մեր պետության մեր ժողովրդի:
Ռուդիկ Հյուսնունցը վստահ է, որ Կարեն Կարապետյանը հետայսու միշտ իրենց զարմացնելու է իր կատարած քայլերով:
Լիդա Եղիազայան