Բուլղարիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդական բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերություններն ամուր հիմք են ստեղծում փոխշահավետ համագործակցության զարգացման համար: ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց դեսպանին՝ հույս հայտնելով, որ նա իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ տիկին Պավլովան վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքեր` բարեկամ երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման, հայ-բուլղարական օրակարգն առաջ մղելու նպատակով:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ կատարեցին հայ-բուլղարական քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցությանը ու տարածաշրջանային վերջին զարգացումներին:

Հայաստանի արտգործնախարարն ու Բուլղարիայի դեսպանը կարևորեցին բարձրաստիճան այցերի կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Նախարար Նալբանդյանը դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիևանին ներկայացրեց ղարաբաղյան հիմնխանդրի կարգավորման գործըթանցի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։




Լրահոս