01.02.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

  • Տեղի կունենա թուրքագետ Հակոբ Չաքրյանի մամուլի ասուլիսը

Փետրվարի 1-ին, ժամը` 11.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանը փետրվարի 4-ին ընդառաջ(քաղցկեղի դեմ պայքարի միջազգայի օր) կխոսի ՀՀ ում քաղցկեղով հիվանդների և հիվանդության դեմ պայքարի մասին:

Փետրվարի 1-ին, ժամը` 12.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում թուրքագետ Հակոբ Չաքրյանը կխոսի թուրքիայում կատարվող վերջին իրադարձությունների և քաղաքական լարվածության մասին:

  • Կենսաթոշակային և արխիվային տեղեկանքների տրամադրման պարզեցված համակարգերի շնորհանդեսը

2017թ. փետրվարի 1-ին, ժամը 11:00-ին, Սոցիալական ապահովության պետական ծառայության դահլիճում (ք. Երևան, Նալբանդյան 13, 4-րդ հարկ) կկայանա կենսաթոշակային և արխիվային տեղեկանքների տրամադրման պարզեցված համակարգերի շնորհանդեսը:

Կներկայացվեն թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ինչ ժամկետներում ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը, այլևս քաղաքացու փոխարեն, էլեկտրոնային հարցման միջոցով արխիվից կստանա աշխատանքային ստաժերը հաստատող տեղեկանք և այլ մանրամասներ:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտակ Ղազարյանը:

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • Տեղի կունենա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նիստերի ընթացքում ժամկետային զինծառայողներին տրամադրվող անվճար իրավաբանական օգնության մատչելիության խնդիրները» խորագրով հանրային քննարկում

Փետրվարի 1-ին, ժամը` 14.00-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1 տեղի կունենա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նիստերի ընթացքում ժամկետային զինծառայողներին տրամադրվող անվճար իրավաբանական օգնության մատչելիության խնդիրները» խորագրով հանրային քննարկում

  • Միջոցառում Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի ԷՐԵԲՈՒՆԻ սրահում

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. փետրվարի 1-ին, ժամը 10:30-ին Երևանի «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի ԷՐԵԲՈՒՆԻ սրահում տեղի կունենա Հայաստանի և Գերմանիայի ֆինանսական համագործակցության շրջանակներում Գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող Բնակարանային ֆինանսավորման ծրագրի 4-րդ փուլի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառումը:




Լրահոս