Փետրվարի 16-ին, ժամը 13:54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարման ժամանակ Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ 1970 թ. ծնված Դավիթ Ասատրյանը ստացել է ոտքի վնասվածք և հոսպիտալացվել Քաջարանի ԲԿ, որտեղ, կատարված հետազոտության արդյունքում, նրա մոտ ախտորոշվել է նստոսկրի վերին ճյուղի կոտրվածք՝ աննշան տեղաշարժով: Բժիշկները տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 19:34-ին:
Ավտոկայանատեղիում այրվել է ավտոնորոգման արհեստանոցն ամբողջությամբ (35 քմ):