Իրանը սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի և Իսրայելի համար. Նեթանյահու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանն ընդհանուր սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի և Իսրայելի անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:

«Իրանն առավել կոշտ ուղու վրա է իրանական միջուկային խնդրի լուծման հարցով համաձայնագրի ստորագրումից հետո: Իսկապես նրանք առավել կոշտ են դարձել: Նրանք արձակեցին հրթիռ, բալիստիկ հրթիռ՝ խախտելով ՄԱԿ-ի բանաձևը, եբրայերեն գրառում կատարելով՝ «Իսրայելը պետք է ոչնչացվի»: Բավականին խաղաղասեր մտադրություն»,-նշել է Նեթանյահուն:

Պատասխանելով  MSNBC հեռուստաալիքի հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իսրայել է հրավիրել, Նեթանյահուն պատասխանել է. «Այո, ես դա արել եմ: Համոզված եմ, որ նա կգա»: Սակայն նա չի նշել Թրամփի այցի ամսաթիվը:

Հիշեցնենք, որ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփն ու Նեթանյահուն խոստացել էին նոր միջոցներ ձեռնարկել, որպեսզի թույլ չտան Թեհրանին միջուկային զենք ստանալ:




Լրահոս