Արցախյան հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Մոսկվայում. Stratfor

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ բանակցությունները որևէ զգալի արդյունքի չհանգեցրեցին:

Այս մասին իր հոդվածում գրում է ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական մասնավոր ընկերության վերլուծաբան Յուջին Չաուսովսկին:

«Որպես Կովկասում գլխավոր ուժ՝ Ռուսաստանն իր ձեռքում է պահում բանալին, սակայն նրա շարժառիթը տարածաշրջանում դոմինանտ կարգավիճակը պահպանելն է»,-գրում է Չաուսովսկին:

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում բացառի այլ ուժերի ազդեցությունը՝ զարգացնելով Երևանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունն ու փորձելով մոտ լինել Բաքվի, մինչ Թուրքիան զբաղված է մերձարևելյան խնդիրներով:

«Մոսկվայի վերջնանպատակը Հայաստանում և Ադրբեջանում դոմինանտ ազդեցության հասնելն է, ինչին և ծառայում է Արցախի հարցով նրա անկայուն դիրքորոշումը»,-եզրահանգում է Stratfor-ի վերլուծաբանը:




Լրահոս