Մայիսի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Իզմիրլյան հիմնադրամը կնքել են նոր հուշագիր Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատանն օժանդակելու համար:
Կարևորելով համագործակցության շարունակականությունը՝ նախարար Արտեմ Ասատրյանը արժևորել է նախորդ հուշագրի շրջանակներում անցած տասը տարիների ընթացքում կատարված աշխատանքները և վստահեցրել, որ շարունակական համագործակցությունը կնպաստի շուրջօրյա խնամքի հաստատության պայմանների և երեխաների կյանքի որակի բարելավմանը:
Հուշագրի համաձայն Հիմնադրամը կիրականացնի շինարարական աշխատանքներ, որոնց շնորհիվ մանկատան տարածքն էլ ավելի հասանելի և մատչելի կդառնա սահմանափակումներ ունեցող երեխաների համար: Հիմնադրամը նաև կավելացնի նախկինում սահմանված տարեկան պահպանման ֆոնդը առաջիկա տասը տարվա համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հաստատության այլ խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին