ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵՄ պատվիրակության գրասենյակի աշխատակիցների հետ կապված կոռուպցիոն սկանդալը նոր թափ է հավաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի աշխատակիցների հետ կապված կոռուպցիոն սկանդալը նոր թափ է հավաքում: Երեկ էլ հայտնի դարձավ, որ առանցքում հայտնված դերակատարներից մեկի՝ Հայաստանում ԵՄ դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանի բանկային պահոցից առգրավվել է ահռելի գումար՝ շուրջ 400 միլիոն դրամի չափ, ինչպես նաեւ՝ թանկարժեք զարդեղեն: Ընդ որում, դրամաշնորհային միջոցների հափշտակության այս գործընթացը սկսվել եւ ծավալվել է դեռեւս 2009 թվականից:

Ասել է, թե տարիներ ի վեր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կոչեր արող կառույցն ինքն է թաթախված եղել կոռուպցիայի մեջ: Արդյոք կարող էր դրամաշնորհների համակարգողի չափազանց պատասխանատու պաշտոնում հայտնված դերակատարը /դերակատարները/ տարիներ ի վեր գործել՝ առանց ղեկավարության իմացության, դժվար է հավատալ, թեեւ, իհարկե, բացառել էլ չի կարելի:

Այս ամբողջի համատեքստում առնվազն տարակուսելի են այս օրերին սոցիալական ցանցերում ոմանց կողմից շրջանառվող պնդումները, թե ՀՀ-ում ԵՄ գրասենյակի վարկաբեկումը ռուսների ձեռքի գործն է: Եթե անգամ դա այդպես է, շատ մեծ հարց է, թե ինչու եւ ինչպես է այդ ձեռքը մտել անմիջականորեն ԵՄ գրասենյակ:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս