ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Ով է «Եվրատեսիլ 2017»-ի բեմում տաբատը իջեցրած երիտասարդը. նրան մինչև հինգ տարի ազատազրկում է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևում ավարտված «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ համերգի ժամանակ երեկ միջադեպ տեղի ունեցավ:  Ջամալայի ելույթի ժամանակ  մի երկրպագու բեմ բարձրացավ և մերկացրեց հետույքը՝ պտտվելով երգչուհու շուրջ:

https://www.youtube.com/watch?v=TFuA1bla4Ik

Հայտնի է դարձել, թե ով է այն եիտասարդը, ով երեկ նման քայլի էր դիմել: Չնայած ավստալիական դրոշին, որը կար նրա ուսերին, նա հայտնի ուկրաինացի լրագրող և  պրանկեր Վիտալիյ Սեդյուկն է:

 

Երիտասարդն այժմ ձերբակալված է, և դատարանը վաղը կորոշի նրա պատիժը` կամ տուգանք կամ ազատազրկում մինչև հինգ տարի: Հավելենք, որ նման քայլեր նա արել էր նաև այլ արտիստների հետ`  Քիմ Քարդաշյան, Ադել, Մադոննա, Ուիլ Սմիթ, Բրեդլի Կուպեր, Լեոնարդո Դի Կապրիո և այլն:

Ուիլ Սմիթի հետ անհաջող համբույր

Փորձում էր Գրեմմի ստանալ Ադելի հետ

2014-ին ծնկի իջավ Բրեդլի Կուպեի առջև

Վեճ Բրեդ Փիթի հետ

Այդպիսի դեպք էր գրանցվել նաև երգչուհի Սիարայի հետ




Լրահոս