Բանանցի երկու ֆուտբոլիստներ վիրահատության են ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մենիսկի հետ կապված խնդիրների պատճառով վիրահատության են ենթարկվել «Բանանցի» ֆուտբոլիստներ Արթուր Ավագյանն ու Արամ Լոռեցյանը:

Այս մասին տեղեկացնում է «Բանանցի» մամուլի ծառայությունը:

«Նախատեսվում է, որ ֆուտբոլիստների վերականգնման համար կպահանջվի մոտ վեց շաբաթ: Շնորհակալություն ենք հայտնում բժիշկ Հայկ Գյուլզադյանին»,- նշել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի բժիշկ Կարեն Ստեփանյանը:




Լրահոս