ՖՈՏՈ. «Վանաձոր» ՋԷԿ-ի աշխատակիցները հերթապահություն են իրականացնում՝ արգելելով մեքենաների շարժը գործարանի տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վանաձոր» ՋԷԿ-ի նախկին աշխատակիցները գիշեր-ցերեկ հերթապահություն են իրականացնում գործարանի դարպասների մոտ՝ արգելելով մեքենաների մուտքն ու ելքը գործարանի տարածք: Աշխատակիցները օրեր առաջ իրականացրած բողոքի ցույցի ժամանակ հայտարարել էին, որ եթե հարցը չլուծվի՝ դիմելու են ծայրահեղ քայլերի: Օրեր առաջ էլ աշխատակիցները հավաքվել էին արդեն «Վանաձոր Քիմպրոմի» դարպասների մոտ` սպառնալով փակել նաև քիմպրոմի մուտք ու ելքը:

Հիշեցնենք, որ «Վանաձոր» ՋԷԿ-ը շուրջ 153 աշխատակցի պարտք է ավելի քան 153 մլն դրամ գումար, որը կազմում է աշխատակիցների 2011թ-ի 4 ամսվա աշխատավարձը: Աշխատակիցները տարիներ շարունակ աղաղակում են, անգամ դիմել են դատարան, դատարանը պարտավորեցրել է գործարանին վճարել աշխատակիցների պարտքերը, սակայն անգամ այս դեպքում աշխատակիցները չեն ստանում իրենց հասանելիք գումարը:

Աշխատակիցների խոսքով՝ իրենք շարունակելու են հերթապահել գործարանի դարպասների առաջ այնքան ժամանակ, մինչև որ գործարանը կվճարի վերջին լուման, հակառակ դեպքում՝ սպառնում են դիմել ծայրահեղ քայլերի:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս