Արցախում առաջիկա տարիներին նախատեսվում է 5 անգամ ավելացնել նռան այգիները։ Այս մասին տեղեկացրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Ըստ գրառման՝ ներկայումս Արցախում մոտ 1000 հեկտար նռան այգի կա: Պետության աջակցությամբ, դրանք առաջիկա տարիներին կհասնեն մինչև 5000 հեկտարի:
Նռան աճեցումը բավականին շահավետ է, իսկ իրացման հետ կապված խնդիրներ որպես այդպիսին չկան:
Ի դեպ, նռան այգիների մի մասը ոռոգվում է կաթիլային համակարգով (լուսանկարում Մարտակերտի շրջանում նոր հիմնված նռան այգի է):