ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ում քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում մեկնարկել է վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը:

Նիստի սկզբում քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը: Մասնավորապես «Դատախազության մասին» օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 88 կողմ, 7 դեմ ձայներով:

Ազգային ժողովն այսօրվա նիստում վավերացրեց նաև «ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Համաձայնագիրն ընդունվեց 83 կողմ, 7 դեմ ձայներով: Նախագծին դեմ էր «Ելք» խմբակցությունը:




Լրահոս