Երուսաղեմի հարցով ՄԱԿ ԳԱ-ում Հայաստանի քվեարկությունն անակնկալ չէ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երուսաղեմի հարցով ՄԱԿ ԳԱ-ում Հայաստանի քվեարկությունն անակնկալ չէ։ Այդ մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, Հայաստանը մնում է խնդրի բանակցային լուծման կողմնակիցը։ «Կոչ ենք կողմերին՝ բանակցությունների հիման վրա հասնել տրամաբանական խաղաղ կարգավորման։ Հայաստանը, որպես պետություն որն ինքն է ընդգրկված բանակցային գործընթացներում, չի կարող այլ կերպ արտահայտվել։ Մեր քվեարկությունը բխում է այդ պաշտոնական դիրքորոշումից, շատ հավասարակշռված է»,- ասել է Շարմազանովը՝ հիշեցնելով, որ Երուսաղեմում ունենք մեծաթիվ հայ համայնք։




Լրահոս