Բագրատաշենի անցակետի ճանապարհը փակած գործակալները դիմել են վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հհայ-վրացական միջպետական սահմանի Բագրատաշենի անցակետի մաքսատան հարևանությամբ գործող ԱՊՊԱ գործակալներն այսօր համապատասխան աշխատակիցներին են հանձնել ՀՀ վարչապետին, ՊԵԿ-ին, և Պետական գույքի կառավարման վարչություններին ուղղված իրենց դիմումները:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից ԱՊՊԱ գործակալները բողոքի ակցիաներ են իրականացնում Բագրատաշենի մաքսատան տարածքում եւ պահանջում են, որպեսզի իրենց եւս հնարավորություն տրվի մաքսատան տարածքում գրասենյակ վարձակալել: Այժմ նման հնարավորություն է ստացել միայն «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական գործակալության գործընկերը:

ԱՊՊԱ գործակալներից Արթուրը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե մինչև պատասխան ստանալն իրենք անիմաստ են համարում այլ քայլերի դիմելը` հույս ունենալով, թե միգուցե լավ պատասխան ստացվի: Արթուրը նշեց, թե մաքսատան կողմից որևէ պարզաբանում չի եղել, տվել են միայն պայմանագիրը և աճուրդի աևձանագրությունը: «Հստակ պարզաբանում չի եղել: Իրենք ասում են, որ իրենք իրավասու չեն այդ հարցին պատասխանելու, ասել են դիմեք ՊԵԿ», – նշեց Արթուրը:

 




Լրահոս