ՀՀԿ-ի թեկնածուն կլինի մարդ, ով ունի բարձր հեղինակություն, լուրջ կապեր Հայաստանում և Սփյուռքում, և ամենակարևորը պետական մտածողության կորղ է: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով նախագահի թեկնածուի մասին Սերժ Սարգսյանի որակումների շուրջ:
Հարցին՝ ի՞նչ է կարծում ընդդիմադիր ուժերը, հատկապես «Ելք»-ը ինչպես կարձագանքեն, պատասխանեց. «Շատ բնական է, որ «Ծառուկյան» դաշինքը չի բացառում, որ կողմ կքվեարկի, ես էլ չեմ բացառում, որ «Ելք»-ում կլինեն մարդիկ, ովքեր կունենան շատ լավ վերաբերմունք մեր նախագահի թեկնածուի նկատմամբ: Երբ մեր թեկնածուին առաջադրենք, ինձ շատ հետաքրքիր է, թե իրենք ինչ են ասելու այդ մարդու դեմ», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: