Ովքեր կլինեն Վերաքննիչ դատարաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի ցուցակը սպառվել է և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 136-րդ և 137-րդ հոդվածներով` հայտարարվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի ցուցակի կազմման մասին: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքից:

Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում (մինչև սույն տարվա փետրվարի 15-ը), Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք կարող են Արդարադատության խորհրդին ներկայացնել դիմում` վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում ընդգրկվելու ցանկությամբ:

Դիմումները ներկայացնել Արդարադատության խորհրդի աշխատակազմ` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցե




Լրահոս