Որքան էլ «Ելք» խմբակցության անդամները հերքեն ներսում առկա տարաձայնությունների փաստը, ակնհայտ է, որ գոնե Սերժ Սարգսյանի դեմ պայքարի հարցում նրանց դիրքորոշումները տարբերվում են:
Այն, որ «Ելք» խմբակցությունում տարաձայնություններ են առկա, խոսվում էր խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, չնայած ուժերը փորձում են մշտապես հերքել դրանք: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պայքարի ավելի կոշտ մեթոդների կողմնակից է, ինչը չի ողջունվում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների կողմից:
Ինչ է կատարվում «Ելք» խմբակցությունում և ինչու են տեսակետները տարբեր: Թեմային անդրադարձել է լրագրող Նաիրա Հովհաննիսյանը: Հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: