ՖՈՏՈ. Արթիկի բանտի աշխատակցի մոտ արգելված իրեր են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հերթափոխի ընդունման հանձնման-ժամանակ պահակատանը կից խուզարկությունների համար նախատեսված սենյակում անձնական զննության են
ենթարկել անվտանգության ապահովման բաժնի 2-րդ կարգի մասնագետ Կ. Վ.-ին, որի մոտից հայտնաբերել են թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա են եղել 13 փոքր փաթեթներ՝ 14,2 գրամ ընդհանուր քաշով, 1 հատ անձեռոցիկով փաթեթավորված փաթեթ՝ 1,5 գրամ քաշով, 10 հատ սպիտակ կլոր դեղահաբեր՝ 1,8 գրամ քաշով, 6,6 գրամ քաշով սև գույնի զանգված և 1 հատ ներարկիչ՝ 6 մլգ թափանցիկ հեղուկով լցված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հարուցվել է քրեակատ գործ կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




Լրահոս