Հարց քաղաքացիներից` ովքե՞ր են պարտավոր գույքահարկ վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ի՞նչ է իրենից ներկայացնում գույքահարկ կոչվածը: Ովքե՞ր են պարտավոր գույքահարկ վճարել:

Իլոնա Գեւորգյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գույքահարկը սեփականության իրավունքով ՀՀ-ում եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին եւ դրանց կողմից ՀՀ-ից դուրս ստեղծված կազմակերպություններին, ՀՀ քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Ավելացնենք, որ գույքահարկ վճարող են համարվում ՀՀ-ում եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները եւ դրանց կողմից ՀՀ-ից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների եւ հիմնարկների:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս