Առկախված վիճակ. նախարարներին ժամանակ են տվել մինչև ապրիլի 19-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` մի շարք գերատեսչությունների ղեկավարներ, որոնք օրենքով սահմանված կարգով ստուգումներ են իրականացրել տարբեր մարմիններում եւ խախտումեր են հայտնաբերել, դեռեւս չեն պատրաստվում գործերին իրավական ընթացք տալ: Նախարարներին հանձնարարել են սպասել մինչեւ ապրիլի 19-ը, երբ արդեն ընտրված կլինի նոր վարչապետը՝ Սերժ Սարգսյանը, նաեւ գոնե մոտավորապես հայտնի կլինի առաջիկա կառավարության կազմը: Եւ միայն դրանից հետո նոր կորոշվի՝ ինչ անել օրինախախտների հետ:




Լրահոս